Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 04 բաժնի 03 խմբի 02 դասի 55 ծրագրի (Գազաֆիկացում սուբվենցիոն ծրագրերով) գործառնական դասակարգման 5112 (Շենքերի և շինությունների շինարարություն) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 211 000 (երկու հարյուր տասնմեկ հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 51 ծրագրի (Ապարատի պահպանում) գործառնական դասակարգման 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 211 000 (երկու հարյուր տասնմեկ հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: