Ղեկավարվելով «Տեղական ինքնկառավարաման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 89-րդ հոդվածի 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում իրականացված Ապարան և Ծաղկահովիտ համայնքներում սոցիալական ծառայությունների հասանելիություն և ներառականություն ծրագրերի համաֆինանսավորման համար գումար հատկացնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում իրականացված Ապարան և Ծաղկահովիտ համայնքներում սոցիալական ծառայությունների հասանելիություն և ներառականություն ծրագրի համաֆինանսավորման համար համայնքի բյուջեից հատկացնել 1․100․000 / մեկ միլիոն հարյուր հազար / ՀՀ դրամ։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։
|