Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքային սեփականություն հանդիսացող, Ծիլքար բնակավայրի 9-րդ փողոց 18-րդ հասցեում գտնվող, նվիրատվությամբ Գևորգ Զարզանդի Մխիթարյանին հանձնելու ենթակա բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,10183 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով նրան օտարելու թույլտվություն տալու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող, Ծիլքար բնակավայրի 9-րդ փողոց 18 հասցեում գտնվող, նվիրատվությամբ Գևորգ Զարզանդի Մխիթարյանին հանձնելու ենթակա բնակելի տան սպասարկման համար նախատեսված 02-056-0028-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,10183 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով օտարելու Գևորգ Զարզանդի Մխիթարյանին։ 2․ Օտարման ենթակա հողատարածքի գինը սահմանել՝ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։ 3․ Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Գևորգ Զարզանդի Մխիթարյանի հետ կնքել հողատարածքի առուվաճառքի պայմանագրեր ։ 4․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․02․2025 թվականի N 19-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած ։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից |