Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին համայնքի ղեկավարի հաղորդումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ընդունել ի գիտություն Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի տարեկան բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին ՝ համաձայն հավելված 1-ի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |