Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 77-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2023 թվականի N 77-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվային իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝

   Հավանություն տալ Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն և վերաբաշխում կատարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը հետևյալ բովանդակությամբ՝

   Եկամտային մասում՝

   1) 09 բաժին 01 խմբի 00 դասի (Գյուղատնտեսական նշանակության հողի հարկ մինչև 31.12.2020 թ. դրությամբ) եկամուտներից նվազեցնել 26 789 655 (քսանվեց միլիոն յոթ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր հիսունհինգ դրամ) ՀՀ դրամ,

   Ծախսային մասում՝

   2) 01 բաժնի 01 խմբի 01 դասի (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) գործառնական դասակարգման 4111 (Աշխատողների աշխատավարձ և հավելավճարներ) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 10 000 000 (տաս միլիոն) ՀՀ դրամ ծախս, 4235 (Կառավարչական ծառայություններ) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս, 4261 (Գրասենյակային նյութեր և հագուստ) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս, 4264 (Տրանսպորտային նյութեր) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ ծախս: 

   3) 01 բաժնի 03 խմբի 03 դասի (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) գործառնական դասակարգման 4216 (Գույքի և սարքավորումների վարձակալություն) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս, 4241 (Մասնագիտական ծառայություններ) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս, 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս, 4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս, 4266 (Առողջապահական և լաբորատոր նյութեր) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս, 4823 (Պարտադիր վճարներ) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:

   4) 06 բաժնի 04 խմբի 01 դասի (Փողոցների լուսավորում) գործառնական դասակարգման 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:

   5) 08 բաժնի 02 խմբի 03 դասի (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) գործառնական դասակարգման 4521 (Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1 168 140 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունութ հազար մեկ հարյուր քառասուն) ՀՀ դրամ ծախս:

   6) 09 բաժնի 01 խմբի 01 դասի (Նախադպրոցական կրթություն) գործառնական դասակարգման 4521 (Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 421 515 (չորս հարյուր քսանմեկ հազար հինգ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ ծախս:

   7) 09 բաժնի 04 խմբի 01 դասի (Բարձրագույն մասնագիտական կրթություն) գործառնական դասակարգման 4727 (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ծախս:

   8) 10 բաժնի 07 խմբի 01 դասի (Սոցիալական հատուկ արտոնություններ) գործառնական դասակարգման 4729 (Այլ նպաստներ բյուջեից) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ ծախս:

   9) Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner