Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 68-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2025 թվականի N 68-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԳՆԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 96-րդ հոդվածի 2-րդ մասի,  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի, ՀՀ Կառավարության 28․10․2010 թվականի թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Ռուստամ Սուրենի Ջավոյանի և ՀՀ Արագածոտնի մարզի Նոր-Ամանոս գյուղի բնակիչ՝ Յուրիկ Ժոռայի Համբարյանի դիմումները, ինչպես նաև Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային ենթակայության տարածքից 231,14 հա ( կադաստրային ծածկագիր 02-053-0122-0001 ) գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Ռուստամ Սուրենի Ջավոյանին՝ անասունների արածեցման նպատակով և  նրա հետ կնքել վարձակալության  պայմանագիր։
2․ Տրամադրվող արոտավայրի վարձավճարը սահմանել  1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/  դրամ, մեկ տարվա համար 284,300 (երկու հարյուր քսան ութսունչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ։  
3․ Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային ենթակայության տարածքից 60,0 հա ( կադաստրային ծածկագիր 02-031-0350-0001 ) գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել ՀՀ Արագածոտնի մարզի Նոր-Ամանոս գյուղի բնակիչ Յուրիկ Ժոռայի Համբարյանին՝ անասունների արածեցման նպատակով և  նրա հետ կնքել վարձակալության  պայմանագիր։
4. Տրամադրվող արոտավայրի վարձավճարը սահմանել  1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/  դրամ, մեկ տարվա համար 73․800 (յոթանասուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։  
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։   


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner