Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ / սուբվենցիաներ / ստանալու 2023 թվականի ծրագրային հայտերը հաստատելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ / սուբվենցիաներ/ ստանալու 2024 թվականի ծրագրային հետևյալ հայտը՝ - Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր, Բերքառատ, Հնաբերդ, Գեղադիր, Նորաշեն, Ծաղկահովիտ և Լեռնապար / ընդհանուր 12 կմ / բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցում, 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |