Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով, որոշում եմ՝
1. Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ, Անուշ Պարույրի Սահակյանի դիմումը՝ դադարեցնել Հնաբերդի գյուղապետարանի և վերջինիս միջև 16․03․2007 թվականին 25 տարի ժամկետով կնքված գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության պայմանագիրը ։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: