Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 86-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի  75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք  ընդունելով Նորաշեն բնակավայրի 26-րդ փողոց 16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  392,47 քմ արտաքին մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած 0,1915 հա  հողատարածքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի  « Հնաբերդ բնակավայրի  մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունըհամայնքի ավագանին որոշում է՝ 

 

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող , գ․ Հնաբերդ 26-րդ փողոց 16 հասցեում գտնվող, 02-065-0010-0001 կադաստրային ծածկագրով 392,47 քմ արտաքին մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,1915 հա  հողատարածքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի « Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ Համայնքի ղեկավարին՝ « Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3 ․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner