Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով. հիմք ընդունելով <<Թ․Ա․Հ․Գ․ ԳՐԻԳ>> ՍՊԸ-ի հետ կնքված <<Ծաղկահովիտի համայնքապետարանի կարիքների համար աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀ-ԱՄ-ԾՀ-ԱԿՊ-095>> պայմանագիրը․ համայնքի ավագանին որոշում է՝ Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր գյուղի խմելու ջրագծի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների համար համայնքի բյուջեից հատկացնել 800 000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ: |