Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Հանրապետություն » կուսակցության ընտրական ցուցակով ընտրված Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամներ՝ Համլետ Վազգենի Սահակյանի և Թեհմինե Զավենի Պողոսյանի մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով ավագանու նիստերից բացակայելու հիմքով նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 1․ «Հանրապետություն » կուսակցության ընտրական ցուցակով ընտրված ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամներ՝ Համլետ Վազգենի Սահակյանի և Թեհմինե Զավենի Պողոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։ 2․ Համայնքի ղեկավարին՝ ավագանու անդամներ՝ Համլետ Սահակյանի և Թեհմինե Պողոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնել թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովին։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |