Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 01-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2024 թվականի N 01-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 65-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի  հունվարի 26-ի արտահերթ նիստի օրակարգը՝
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2023 թվականի տարեկան բյուջեի 4-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 2024 թվականի վարձատրության չափը սահմանելու  մասին
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի  համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․01․2023 թվականի N 04 -Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
5․
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ ՝ ՀՈԱԿ) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու  2023 թվականի ապրիլի 20-ի  N 41-Ն  որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին 
6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու և  Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․01․2023 թվականի  N 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի տեղական տուրք և /կամ / վճար վճարողների գրանցամատյանների վարման կարգը հաստատելու և Ծաղկահովիտ համայնքի ավագանու 22․07․2022 թվականի N 37-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ / սուբվենցիաներ / ստանալու 2024 թվականի ծրագրային հայտը հաստատելու մասին 

9. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին
10․ «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամներ՝ Համլետ Վազգենի Սահակյանի և Թեհմինե Զավենի Պողոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և Ծաղկահովիտ համայնքի ավագանու  19․12․2023 թվականի N 115-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին


Կողմ -10

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՅԱՍՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner