Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով Արտակ Ասատուրի Ներսիսյանի 2025 թվականի օգոստոսի 27-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի պետ՝ Արտակ Ասատուրի Ներսիսյանի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից տրամադրել հերթական արձակուրդը՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հոկտեմբերի 3-ից:
3. Արտակ Ասատուրի Ներսիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունների կատարումը հանձնարարել նույն բաժնի գլխավոր մասնագետ՝ Արծրուն Նապալեոնի Մելքոնյանին՝ առանց վարձատրության:
4. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։