Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ գտնվելու և /կամ տեղակայման վայրի համարակալման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N2387-Ն որոշման պահանջներով, որոշում եմ՝
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,07453 հա /ծածկագիր 02-078-0040-0006/ հատուկ պահպանվող տարածքներ նպատակային նշանակության հողամասին տրամադրել Ծաղկահովիտ համայնք Նորաշեն բնակավայր 10-րդ փողոց N 7/1 հասցեն։