Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․11․2024 թվականի թիվ 119-Ն որոշումը, ինչպես նաև 2025 թվականի փետրվարի 11-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի բնակիչ՝ Կարեն Հայկի Գարեգինյանի հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող, Գեղաձոր բնակավայրում գտնվող, 02-031-0111-0026 կադաստրային ծածկագրով, 0,0767 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 2․000 / երկու հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 167 / մեկ հարյուր վաթսունյոթ / դրամ ամսական վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: