Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 90-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 90-Ն


Զեկ. ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող Լեռնապար և Նորաշեն բնակավայրերում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության և  գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության ներքոհիշյալ հողատարածքները մրցութային կարգով տրամադրել վարձակալության, սահմանել դրանց մեկնարկային գները և հավելաճի քայլերի չափերը՝
- 02-049-0111-0136 կադաստրային ծածկագրով 1,80004 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 11․500 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  1000 ՀՀ դրամ,
- 02-049-0109-0036 կադաստրային ծածկագրով 2,43733 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել  15․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  1000 ՀՀ դրամ,
- 02-049-0115-0020 կադաստրային ծածկագրով 7,01625 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել  46․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  3000 ՀՀ դրամ,
- 02-078-0016-0015 
կադաստրային ծածկագրով 0,39577 հա արոտավայրը, որի մեկնարկային գին սահմանել  800 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  200 ՀՀ դրամ,

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner