Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․11․2024 թվականի թիվ 109-Ն որոշումը, ինչպես նաև 2025 թվականի փետրվարի 11-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի բնակիչ՝ Մերուժան Պարսամի Խաչատրյանի հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող, Վարդաբլուր բնակավայրում գտնվող, 02-100-0114-0002 կադաստրային ծածկագրով, 0,282 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 3․000 / երեք հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 250 / երկու հարյուր հիսուն / դրամ ամսական վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: