Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով ավագանու անդամների քվեարկության արդյունքները. համայնքի ավագանին որոշում է` Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 22․04․2020թ․ հերթական նիստի օրակարգը․
1․ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղի խմելու ջրի ջրամատակարարումը ապահովվելու համար մեկ միավոր ԷՑՎ 10-63-110 պոմպ գնելու և առկա ԷՑՎ 10-63-110 պոմպի և 32 կվտ էլ․շարժիչի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին
2 Ծաղկահովիտ գյուղի կենտրոնական ճանապարհի մայթեզրի ջրատարների վերանորոգման համար գումար հատկացնելու մասին:
3 ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղում հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին:
4․ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ, Բերքառատ, Վարդաբլուր, Լեռնապար, Գեղադիր գյուղերի ցերեկային լուսավորության համակարգի աշխատանքների շարունակության նպատակով գումար հատկացնելու մասին։
5․ Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար գյուղի համայնքային կենտրոնի շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին։
6․ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ, Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Վարդաբլուր, Գեղարոտ, Ծիլքար և Լեռնապար գյուղերի գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանաների համար գումար հատկացնելու մասին:
7․ Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր գյուղի եկեղեցու դուռ ձեռքբերելու համար գումար հատկացնելու մասին։
8․ Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ, գյուղի գերեզմանոցի ճանապարհի վերանորոգման և սալիկապատման աշխատանաների համար գումար հատկացնելու մասին:
9 Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր գյուղի մշակույթի տան շենքի տանիքի մասնակի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին։
10․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորները վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
11․ <<Մշակույթի և սպորտի կենտրոն>> ՀՈԱԿ-ի 2020 թվականի հաստիքացուցակում փոփոխություն և լրացում կատարելու մասին։
12․ Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն գյուղի խմելու ջրագծի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին։
13. Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին։
14. Ծաղկահովիտ համայնքի տարածքում ավտոճանապարհների կանգառների հիմնանորոգման, ճանապարհների ցուցանակներ ձեռք բերելու և գծանշման համար գումար հատկացնելու մասին։
15 ․ Ծաղկահովիտ Համայնքի 2020թվականի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։
16. Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդի գյուղամիջյան ճանապարհների ջրատարների մաքրման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին: |