Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 84-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2023 թվականի N 84-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 65-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի  առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 23-ի արտահերթ նիստի օրակարգը՝
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2023 թվականի տարեկան բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից բնակավայրերի համար աղբամաններ ձեռք բերելու նպատակով  գումար հատկացնելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում գործող ըմբշամարտի դահլիճին գույքային օժանդակություն ցուցաբերելու համար գումար հատկացնելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ  համայնքի Նորաշեն և Հնաբերդ բնակավայրերի  վարչական շենքերի տանիքները հրդեհակայուն նյութերով մշակելու համար գումար հատկացնելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակավայրերի կարիքների համար էլեկտրական տաքացուցիչներ ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին
7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին 
9․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․09․2023 թվականի թիվ 77-Ն և 80-Ն որոշումները անվավեր ճանաչելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս հատկացում կատարելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին։


Կողմ -10

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner