Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷԴԳԱՐ ՄՆՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.01.2025 ԹՎԱԿԱՆԻ N 07-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով  « Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին » ՀՀ օրենքով հաստատված  հավելված N 2-ում կատարված դոտացիայի գումարի տարբերության վերահաշվարկը, համայնքի ավագանին որոշում է՝

 

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 24-ի N 07-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները  և  լրացումները ՝

ա/ որոշման 1-ին կետի  ա/ ենթակետի  «599 063 900 (հինգ հարյուր իննսունինը միլիոն վաթսուներեք հազար ինը հարյուր)» թվերը և բառերը փոխարինել «599 410 800 (հինգ հարյուր իննսունինը միլիոն չորս հարյուր տաս հազար ութ հարյուր)» թվերով և բառերով,

բ/ որոշման 1-ին կետի զ/ ենթակետի «2025 թվականի տարեկան բյուջեի ընդհանուր ծախսերի գծով` 731 566 187,4 (յոթ հարյուր երեսունմեկ միլիոն հինգ հարյուր վաթսունվեց հազար մեկ հարյուր ութսունյոթ դրամ քառասուն լումա) ՀՀ դրամ,» թվերը և բառերը փոխարինել «2025 թվականի տարեկան բյուջեի ընդհանուր ծախսերի գծով` 731 913 087,4 (յոթ հարյուր երեսունմեկ միլիոն իննը հարյուր տասներեք հազար ութսունյոթ դրամ քառասուն լումա) ՀՀ դրամ» բառերով և թվերով:

2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner