Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Ծիլքար բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության ներքոհիշյալ հողատարածքը մրցութային կարգով տրամադրել վարձակալության, սահմանել դրանց մեկնարկային գինը և հավելաճի քայլի չափը՝
- 02-056-0108-0024 կադաստրային ծածկագրով 0,404269 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 500 ՀՀ դրամ,
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։