Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ա/Ձ «Աշոտ Հովհաննիսյանի»-ի կողմից 05/11/2021թ-ի Վարդաբլուր բնակավայրի խմելու ջրի ապամոնտաժված խողովակների գնահատման հաշվետվությունը , համայնքիավագանին որոշում է՝ 1/ Թույլատրել օտարելու Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի խմելու ջրի ապամոնտաժված խողովակները հետևյալ գնացանկով՝
ա/ 80 գծամետր մետաղական խողովակ 140 մմ տրամագծով՝ գծամետրը 2 800 /երկու հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ,
բ/ 120 գծամետր մետաղական խողովակ 140 մմ տրամագծով՝ գծամետրը 800 /ութ հարյուր/ ՀՀ դրամ,
գ/ 276 գծամետր մետաղական խողովակ 100 մմ տրամագծով՝ գծամետրը 2200 /երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ,
դ/ 160 գծամետր մետաղական խողովակ 100 մմ տրամագծով՝ գծամետրը 800 /ութ հարյուր/ ՀՀ դրամ,
ե/ 210 գծամետր մետաղական խողովակ 120 մմ տրամագծով՝ գծամետրը 2 500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
զ/ 290 գծամետր մետաղական խողովակ 120 մմ տրամագծով՝ գծամետրը 800 /ութ հարյուր/ ՀՀ դրամ |