Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց 1-ին նրբանցք 12/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 467,14 քմ արտաքին մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած 0,3944 հա հողատարածքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի « Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող , գ․ Նորաշեն 7-րդ փողոց 1-ին նրբանցք 12/6 հասցեում գտնվող, 02-078-0010-0005 կադաստրային ծածկագրով 467,14 քմ արտաքին մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած 0,3944 հա հողատարածքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի « Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2 ․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։