Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում հիմնանորոգված ավտոկայանատեղի հանդիսացող շենքը համայնքի հաշվեկշիռ ընդգրկելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ Ծաղկահովիտի համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում հիմնանորոգված ավտոկայանատեղի հանդիսացող շենքը ընդգրկել համայնքի հաշվեկշիռ 56 233 870 (հիսունվեց միլիոն երկու հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ սկզբնական արժեքով:։ |