Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2025 թ.

02-078-0039-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,00124 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ավագ Սարգսյանի դիմումը,  որոշում եմ՝

1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 1-ին փողոց, 1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-078-0039-0011 կադաստրային ծածկագրով 0,001244 հա մակերեսով հողամասի  բնակավայրերի նպատակային նշանակության, անօգտագործելի և այլ տարածքներ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 
Նորաշեն, 1-ին փողոց, 1/1 հողամաս հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող 02-078-0039-0011 կադաստրային ծածկագրով 0,001244 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի վրա Ավագ Սարգսյանի կողմից 2020 թվականին ինքնակամ կառուցված 12,44 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գույք։ 
3. Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ 
4․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝  2024AHM6W:
5․ Տվյալ կառույցն իրականացրած անձին  տալ օրինականացված կառույցի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով  գնման նախապատվության իրավունք։
6.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0fee635d-49ec-46a7-afed-419f3c328670



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner