Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 24-ի N 07-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 01 բաժնի 03 խմբի 03 դասի 55 ծրագրի (Ծաղկահովիտի ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) գործառնական դասակարգման 4241 (Մասնագիտական ծառայություններ) տնտեսագիտական հոդվածի պլանից պակասեցնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 04 բաժնի 02 խմբի 01 դասի 55 ծրագրի (Ծաղկահովիտ համայնքում անասնաբուժական ծառայություններ) գործառնական դասակարգման 4241 (Մասնագիտական ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին պլանավորել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: