Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 102-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 102-Ն


Զեկ. ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲԺՇԿՅԱՆ ՓՈՂՈՑ 9-ՐԴ ՇԵՆՔ 9-ՐԴ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱԶԱՏ ՀԱԿՈԲԻ ԲԵՍԱԼՅԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի  պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ բնակավայրի Բժշկյան փողոց 9-րդ շենք 9-րդ բնակարանը  նվիրաբերության կարգով Ազատ Հակոբի Բեսալյանին տրամադրելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Բժշկյան փողոցի  9-րդ շենքի 9-րդ բնակարանը / 75,72 քմ /  նվիրաբերել  տվյալ բնակարանում փաստացի բնակվող Ազատ Հակոբի Բեսալյանին։

2. Ազատ Հակոբի Բեսալյանին պարտավորեցնել պարտադիր կարգով պահպանել բնակարանի շահագործումը, նորոգման կանոներն ու նորմերը, որոնք սահմանված են պետական բնակարանային ֆոնդի բնակարանների պահպանության պահանջներով:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner