Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 89-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով. հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 10․01․2020թ․ N 03-Ա որոշումով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված թերությունների ակտը և նախահաշվային փաստաթղթերը. համայնքի ավագանին որոշում է՝ Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար գյուղում օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգման համար համայնքի բյուջեից հատկացնել 876 000 /ութ հարյուր յոթանասունվեց հազար/ ՀՀ դրամ: |