Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտե կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով 0,35 հա չափով հողատարածք Հայաստանի Հանրապետության նվիրաբերելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 02-056-0016-0011 կադաստրային ծածկագրից առանձնացված, Ծիլքար 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք 10 հողամաս հասցեում գտնվող 0,35 հա չափով հողատարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Ծիլքար բնակավայրում 75 տեղ հզորությամբ նոր մանկապարտեզ կառուցելու համար ։
2 ․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |