Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ մասի, 66-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,02 հա վարելահողը «Յուքոմ» ՓԲԸ-ի կողմից գնելու վերաբերյալ ստացված առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված հողամասը ենթավարձակալության հիմունքներով 2010 թվականից օգտագործվել է նրանց կողմից և որի վրա տեղադրված է «Յուքոմ» ՓԲԸ-ին պատկանող բջջային կայանը , համայնքի ավագանին որոշում է՝
1․ «Յուքոմ» ՓԲԸ-ին պատկանող բջջային կայանի հետագա շահագործման նպատակով թույլատրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին «Յուքոմ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 02-053-0105-0076 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0,02 հա հողատարածքը՝ 800․000 / ութ հարյուր հազար / ՀՀ դրամ արժեքով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |