Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-049-0021 կադաստրային ծածկագրով 0,1000 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: