Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 19-Ն


Զեկ. ԷԴԳԱՐ ՄՆՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի , 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է՝ 

 

   1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի բյուջեում հատկացնել 2․000․000 / երկու միլիոն / ՀՀ դրամ գումար 2024 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
   2․ Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են սոցիալական, կրթական և առողջ ապրելակերպ ոլորտները, որպես առաջնահերթություն։ 
   3․ Մասնակցային բյուջետավորման  գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություններ ունեն՝ Ծաղկահովիտ համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչները:
   4․ Համայնքի ղեկավարին՝ 
-սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ ներառել համայնքի 2024 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
-համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկները ներկայացնել ավագանու հավանությանը
-իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ
   5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner