Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնական Գևորգ Մխիթարի Հակոբյանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնական ՝ Գևորգ Մխիթարի Հակոբյանին 2024 թվականի նոյեմբերի 1-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից:
3. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։