Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆՈՐԱԻՆ  ՄԽԻԹԱՐԻ  ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1956 թ. հունվարի  2-ին Արագածոտնի  մարզի Ծաղկահովիտ  գյուղում։

1974--1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1963-1973 թթ. սովորել և ավարտել է Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ գյուղի միջնակարգ դպրոցը:

1981-1984 թթ. սովորել և ավարտել է  Հոկտեմբերյանի գյուղատնտեսական տեխնիկումը, ստացել է տնտեսագետի որակավորում ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

15051977 – 03011980թթ․ աշխատել է Արագածի շրջանային կինոթատրոնում, որպես մեխանիկ։

03011980-25031986թթ․ աշխատել է Արագածի շրջանային կինոթատրոնում, որպես ավագ ինժեներ։

25031986-15102002թթ․ աշխատել է Արագածի շրջանային կինոթատրոնում, որպես տնօրեն։

01112002թընտրվել,  և երկու անգամ վերընտրվել էՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի  գյուղապետ, պաշտոնավարել է մինչև 22102012թ․։

21102016 – 05112017թթ․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար։

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն  համայնքների միավորման արդյունքում 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է բազմաբնակավայր Ծաղկահովիտ համայնքի ղեկավար։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել և  համամասնական ընտրակարգով մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և ընտրվել է Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամ։

2022 թվականի նոյեմբերի 14-ին կայացած Ծաղկահովիտ համայնքի ավագանու առաջին նիստում  արձանագրվել է օրենքի ուժով ընտրված համայնքի ղեկավար լինելու փաստը։

Ամուսնացած է , ունի երկու որդի և մեկ դուստր։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝ Աշխ հեռ. +374-93-39-26-11 Բջջ. +374-93-39-26-11
Էլ. փոստ՝tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Գրել նամակ՝

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

2999

Լիազորությունների

Սկիզբ՝17/11/2022
Ավարտ՝17/11/2027

Կուսակցություն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (ՔՊ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner