Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անշարժ գույքը բավարարում է « Իրավունք հաստատող փաստաղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պայմանները, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, հողամասը ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ու հիմք ընդունելով Գագիկ Այվազյանի դիմումը, որոշում եմ՝
1․ Հիմք ընդունելով « Իրավունք հաստատող փաստաղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ մասերի պահանջները՝ ճանաչել Գագիկ Գուրգենի Այվազյանի (01․01․1968թ․) սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց 2-րդ նրբանցք 3-րդ փակուղի 25/1 հասցեում գտնվող, 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով հողամասի և դրա վրա 1989 թվականին կառուցված բնակելի տան նկատմամբ։
2․ Հողամասի սահմանները որոշվում են « Վլադիմիր Գրիգորյան» ԱՁ - կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։
3․ Կադաստրի կոմիտում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 2025GGFVPA:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։