Այսօր: Երկուշաբթի, 24 Փետրվարի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 396
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



24 փետրվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԻԼՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑ 19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԳԵՎՈՐԳ ԹՈՐԳՈՄԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԻՍԿ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0,10523 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ ՆՐԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով  և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․02․2025 թվականի թիվ  23-Ն որոշումը ,  որոշում եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19 հասցեում գտնվող, 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով  0․10523 հա հողատարածքի վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող  բնակելի տունը / 86,53 քմ /  նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց  հանձնել նշված տանը  փաստացի բնակվող՝ Գևորգ Թորգոմի Գասպարյանին  և նրա հետ կնքել նվիրատվության պայմանագիր։
2 ․ Բնակելի տան սպասարկման  համար նախատեսված 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության,  0,10523 հա հողատարածքը կադաստրային արժեքով՝ 1 քմը 141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ, ընդամենը՝ 149․420 /մեկ հարյուր քառասունիննը հազար չորս հարյուր քսան / ՀՀ դրամ վճարելու պայմանով օտարել Գևորգ Թորգոմի Գասպարյանին։ 
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արայիկ Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner