Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․01․2023 թվականի թիվ 08-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ Արաբո Մինասյանի դիմումը և վճարման անդորրագիրը, որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր՝ Արաբո Մինասյանի հայտը բավարարել և թույլատրել Արագածոտնի մարզ Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 12-րդ փողոց, 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող, հիմնական շինություն հանդիսացող խանութում զբաղվելու ոգելից խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ( բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքով:
2. Հանձնարարել Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքի և վճարների հավաքագրման գծով առաջատար մասնագետ Գեղամ Զադիկյանին անհատ ձեռնարկատեր Արաբո Մինասյանին տալ համապատասխան թույլտվություն՝ 2023 թվականի 1-ին եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: