Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմաշմբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի 28․08․2025 թվականի ՇԹԴ/212/17489-25 հայտը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար, Ծաղկահովիտ, Գեղաձոր, Բերքառատ, Հնաբերդ, Գեղադիր և Նորաշեն բնակավայրերի գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ կատարելու համար տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։