Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 մարտի 2025 թ.

ԲԵՐՔԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԵՐՈւԺԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈւՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի վարչական ղեկավար՝ Մերուժան Մինասյանի 2025 թվականի  մարտի 3-ի  դիմումը, որոշում եմ՝

1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի վարչական ղեկավար՝ Մերուժան Մինասյանին 2025 թվականի մարտի 10-ից տրամադրել  ամենամյա հերթական արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:

2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի  ապրիլի 11-ից:

3. Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունների կատարումը սույն թվականի մարտի 10-ից մինչև  ապրիլի 10-ը  ներառյալ հանձնարարել  Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի վարչական ղեկավար Էդգար Օհանյանին՝ առանց վարձատրության:

4. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արայիկ Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d998ade4-7291-4d2d-8572-84ea079aafe2



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner