Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 130-Ն
 

Զեկ. ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնից 14․11․2024 թվականին ստացված թիվ 01/30․2/6/7037 գրությամբ ներկայացված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին N ԱԳ/12-24-Վ որոշումը,  համայնքի ավագանին որոշում է՝

1․ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ Ծաղկահովիտ համայնքում իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտումները ամբողջությամբ ընդունել ի գիտություն՝ համաձայն նրանց կողմից կայացված N ԱԳ/12-24-Վ, N ԱԳ/16-24-ԿՃ որոշումների և N ԱԳ/12-24-Հ հանձնարարականի ։
2․ Թույլատրել համայնքի ղեկավարին օգտվելու փաստաբանական ծառայությունից վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին N ԱԳ/12-24-Վ որոշումը բողոքարկելու համար։
3․ Փաստաբանական ծառայությունից օգտվելու համար համայնքի բյուջեից հատկացնել մինչև 2․500․000 / երկու միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ։
4․ Առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հետագայում նմանատիպ թերությունները և բացթողումները բացառելու ուղղությամբ ։
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner