Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի, Հնաբերդ բնակավայրի 55-րդ փողոց, 2 հասցեում անասնագոմ կառուցելու մասին կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով Սլավիկ Սարգսյանի ՇԹԴ/206/11259-25 դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 55-րդ փողոց, 2 հասցեում անասնագոմի կառուցման աշխատանքներ կատարելու համար Սլավիկ Սարգսյանին՝ տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: