Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Խոյանք» ՍՊԸ-ի կողմից Ծաղկահովիտ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման նպատակով կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ենթարկելու անհրաժեշտության մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման նպատակով պատվիրված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ենթարկման և եզրակացության տրամադրման համար հատկացնել 350․000 / երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |