Մկրտիչ Հովհաննեսի Գրիգորյանը դիմում է ներկայացրել, այն մասին, որ 1988 թվականին՝ երկրաշարժից հետո , ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում « Արագածշին» ձեռնարկության աշխատողների համար կառուցվել է ինքնաշեն կացարաններ, տնակներ, որոնք հետագայում Արագածի գործադիր կոմիտեի շրջանային հանձնաժողովի 03․12․1991 թվականի N 26/6 որոշմամբ հատկացվել է բնակիչներին, այդ թվում նաև իրեն ։ Համաձայն 15․03․1993 թվականին կազմված ակտի՝ ինքնաշեն կացարանը 4700 ռուբլի արժողությամբ վաճառվել է իրեն, որի արժեքը ինքը ամբողջությամբ վճարել է ։ Խնդրել է հիմք ընդունել իր կողմից ներկայացված ակտը, վճարման անդորրագիրը և ճանաչել իր սեփականության իրավունքը Ծաղկահովիտ բնակավայրի Ա․ Շիրակացու փողոց 6/1 հասցեում գտնվող 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով հողամասի վրա առկա տնտեսական և օժանդակ շինությունների նկատմամբ ։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ա․ Շիրակացու փողոց 6/1 հասցեում, 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,02675 հա , որի վրա առկա է 71,35 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինություններ, որոնք օգտագործում է Մկրտիչ Հովհաննեսի Գրիգորյանը և հաշվի առնելով, որ տնտեսական շինությունները կառուցվել են 1988 թվականին , դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ուստի ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, որոշում եմ՝
1.Վերականգնել և ճանաչել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ա․ Շիրակացու փողոց, թիվ 6/1 հասցեում գտնվող, 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով 0,02675 հա հողամասի վրա առկա 71,35 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունների նկատմամբ Մկրտիչ Գրիգորյանի սեփականության իրավունքը։
2.Հողամասի սահմանները որոշվում են «Վլադիմիր Գրիգորյան » ԱՁ-ի կողմից չափագրված և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման մուտքագրման ծածկագիրն է՝ 2024ZJERNF ։
4․ Ուժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 12․08․2025 թվականի 291-Ա որոշումը։
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։