Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



31 հոկտեմբերի 2025 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Ա․ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԿՐՏԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12․08․2025 ԹՎԱԿԱՆԻ 291-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մկրտիչ Հովհաննեսի Գրիգորյանը դիմում է ներկայացրել, այն մասին, որ 1988 թվականին՝ երկրաշարժից հետո , ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում « Արագածշին» ձեռնարկության աշխատողների համար կառուցվել է ինքնաշեն կացարաններ, տնակներ, որոնք հետագայում Արագածի  գործադիր կոմիտեի շրջանային հանձնաժողովի 03․12․1991 թվականի  N 26/6 որոշմամբ հատկացվել է բնակիչներին, այդ թվում նաև իրեն ։ Համաձայն 15․03․1993 թվականին կազմված ակտի՝ ինքնաշեն կացարանը 4700 ռուբլի արժողությամբ վաճառվել է իրեն, որի արժեքը  ինքը ամբողջությամբ վճարել է ։ Խնդրել է հիմք ընդունել իր կողմից ներկայացված ակտը, վճարման անդորրագիրը և ճանաչել իր սեփականության իրավունքը Ծաղկահովիտ բնակավայրի Ա․ Շիրակացու փողոց 6/1 հասցեում գտնվող 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով հողամասի վրա առկա տնտեսական և օժանդակ շինությունների նկատմամբ ։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ա․ Շիրակացու փողոց 6/1 հասցեում,  02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,02675 հա , որի վրա առկա է 71,35 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինություններ, որոնք օգտագործում է Մկրտիչ Հովհաննեսի Գրիգորյանը և հաշվի առնելով, որ տնտեսական շինությունները 
 կառուցվել են 1988 թվականին , դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ուստի ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներովորոշում եմ՝ 

 

1.Վերականգնել և ճանաչել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի  Ա․ Շիրակացու փողոց, թիվ 6/1 հասցեում գտնվող, 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով 0,02675 հա հողամասի վրա առկա  71,35 քմ արտաքին մակերեսով տնտեսական  շինությունների նկատմամբ Մկրտիչ Գրիգորյանի սեփականության իրավունքը։
2.Հողամասի սահմանները որոշվում են «Վլադիմիր Գրիգորյան » ԱՁ-ի կողմից չափագրված և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման մուտքագրման ծածկագիրն է՝  2024ZJERNF ։
4․ Ուժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 12․08․2025 թվականի 291-Ա որոշումը։
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner