Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի, « Քաղաքաշինության մասին » ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Վանյա Մաքսիմի Գալոյանին սեփականություն իրավունքով պատկանող, 02-030-0103-0096 կադաստրային ծածկագրով 0,17661 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, այն դարձնել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |