Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողատարածքները մրցութային կարգով տրամադրել վարձակալության, սահմանել դրանց մեկնարկային գները և հավելաճի քայլի չափերը՝ - Վարդաբլուր բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության , 02-100-0114-0002 կադաստրային ծածկագրով 0,282 հա հողատարածքը, որի մեկնարկային գինը սահմանել 2․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 500 ՀՀ դրամ, - Գեղաձոր բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության , 02-031-0111-0026 կադաստրային ծածկագրով 0,0767 հա հողատարածքը, որի մեկնարկային գինը սահմանել 1․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 500 ՀՀ դրամ, 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար: 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |