Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 81-Ն


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասի, 83-94-րդ հոդվածների, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ հոդվածի պահանջների, համայնքի ավագանին որոշում է՝ 

1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի նախնական բյուջեն` 
   ա) Եկամուտների մասով` 371 991 200 (երեք հարյուր յոթանասունմեկ միլիոն ինը հարյուր իննսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ
   բ) Ծախսերի գծով` 407 248 095 (չորս հարյուր յոթ միլիոն երկու հարյուր քառասունութ հազար իննսունհինգ) ՀՀ դրամ

   գ) Կապիտալ ծախսերի համար կառավարությունից տրված սուբվենցիա  27 360 000 (քսանյոթ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:

2. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1–ի,
3. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի,

4. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3–ի,

5. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի,

6. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի

7. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6–ի։
8. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն`
   ա) թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
   բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 10 % -ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner