Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի բնակիչ Հրայր Զարզանդի Աթանեսյանի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․ 1. Քննարկել և տալ համաձայնություն ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրում սեփական միջոցներով հանդիսությունների սրահ կառուցելու և այդ նպատակով անհրաժեշտ հողատարածք տրամադրելու վերաբերյալ Երևան քաղաքի բնակիչ՝ Հրայր Զարզանդի Աթանեսյանի առաջարկությունը ։ 2․ Հանդիսությունների սրահի կառուցման համար հատկացնել Ծիլքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 02-056-0023-0002 կադաստրային ծածկագրով 0,09731 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը ։ 3․ Համայնքի ղեկավարին՝ - պատվիրել չափագրում և հանդիսությունների սրահի կառուցման նախագիծ ։ 4․ Թույլատրել համայնքի ղեկավարին հանդիսությունների սրահի կառուցման համար կատարել ներդրում մինչև 1․000․000 / մեկ միլիոն / ՀՀ դրամի չափով։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|