Այսօր: Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 ապրիլի 2025 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, միջգերատեսչական հանձնաժողովի 18․11․2024 թվականի N2/փ-433 եզրակացությամբ, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  18․05․2006 թվականի N 912-Ն որոշման   պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով  ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող, սեփականության իրավունքով Սերոբ Ներսիսյանին պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  հողամասում ինքնակամ կառուցված ավտոլվացման կետը և հասարակական տարածքը օրինական ճանաչելու մասին Սերոբ Ներսիսյանի դիմումը,  որոշում եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի  մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող, 02-053-0105-0070 կադաստրային ծածկագրով Սերոբ Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,01507 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2016 թվականին ինքնակամ կառուցված 12,5 քմ արտաքին մակերեսով ավտոլվացման կետը և 2019 թվականին ինքնակամ կառուցված 36,57 քմ արտաքին մակերեսով հասարակական տարածքը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 20000x0,0743 = 1486, 1486x49,07=72920 /յոտանասուներկու հազար իննը հարյուր քսան / ՀՀ դրամ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 20237SUXC2։
3․ Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner