Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 4-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով սուբվենցիոն ծրագրով հաստատված Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման համար 2024 թվականի հունիսի 27-ին «Սոլիդ-Քոնսթրաքշն» ՍՊԸ հետ կնքված ՀՀԱՄ-ԾՀ-ԲՄԱՇՁԲ-24/06 ծածկագրով պայմանագիրը և պայմանագրի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 24-ին կնքված թիվ 1 համաձայնագիրը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 38․909․600 /երեսունութ միլիոն իննը հարյուր իննը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ հատկացնել բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։